Դերասանուհի Էմմա Շաբոյանը սոցցանցային իր էջերից հեռացրել է ամուսնու՝ Վահե Մկրտչյանի հետ համատեղ բոլոր լուսանկարները, ինչը հետեւորդներին հիմք է տվել ենթադրելու, որ զույգի ամուսնալուծության մասին լուրերը ճիշտ են:
BRAVO.am-ի հետ զրույցում Էմման հաստատել է, որ արդեն հինգ ամիս է՝ միասին չեն, սակայն նշել է, որ այժմ չի ցանկանում խոսել այս թեմայի շուրջ:
«Ժամանակը չէ: Հետո գուցե խոսեմ»,- ասել է դերասանուհին:
Նշենք, որ Էմման եւ Վահեն ամուսնացել էին 2019 թվականի ամռանը: Նրանց հարսանիքին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
BRAVO.am


×
20,050





