Գոռ Սուջյանն ու Իվետա Մուկուչյանը համերգային նույն հարթակում երեկ իրենց կատարումներով յուրահատուկ դարձրին տոնական երեկոն: Դե, իսկ գեղեցիկ պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Բացումը վստահված էր Գոռ Սուջյանին, ով ներկայացել է հանդիսատեսի կողմից սիրված երգերով, եւ ոչ միայն: Երաժիշտը բեմում միայնակ էր, սակայն ոչ միայն երգում էր, այլեւ միաժամանակ նվագում էր մի քանի գործիքներով: Գոռն իր բացման խոսքում անդրադարձավ նաեւ Արցախում նահատակված զինվորներին:
Գոռ Սուջյանը
Համերգի մյուս հատվածում երաժիշտների հետ ելույթ ունեցավ Իվետա Մուկուչյանը:
Նորություն չէ, որ Իվետան մեծացել է Գերմանիայում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ որքան էլ Գերմանիայում էլ է նշվում Մարտի 8-ը, սակայն Հայաստանում մարդիկ առավել ջերմությամբ են տոնում:
Իվետա Մուկուչյանը
«Դա երեւի պայմանավորված է հայերիս ջերմությամբ, ջիգյարով: Ինքս շատ անհամբեր էի, շատ էի սպասում այս օրվան, հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ելույթ եմ ունեցել կենդանի նվագակցությամբ: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ հանդիսատեսն էլ էր սպասում. ունեցել ենք «Sold Out»: Ինչ խոսք, այսքան դժվարություններից հետո հանդիսատեսն էլ լավ տրամադրության, լավ էմոցիաների կարիք ուներ: Շատ էի կարոտել բեմում ելույթ ունենալը»,-ասաց երգչուհին:
Իվետա Մուկուչյանի ելույթից հետո ծրագիրը եզրափակել է Dj Smoke-ը:
Համերգը նախաձեռնել էր «Unity Production»-ը: «Որոշեցինք ուրախացնել կանանց՝ իրենց օրվա կապակցությամբ: Առավել եւս հիմա, երբ այսքան դժվարությունների, փորձությունների հետ ենք առնչվել, պարզապես սա հոգսերից մի փոքր ազատելու եւ լավ տրամադրություն պարգեւելու տարբերակ էր», - ասաց ընկերության համահիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: