×


Ով է Քրիստինա Եղոյանի ամուսինը եւ ինչպես է անցել հարսանիքը

BRAVO.am-ը պատմել է, որ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը երեկ ամուսնացել է։ Համացանցում տեսանյութեր են տարածվել պսակադրության արարողությունից եւ հարսանեկան խնջույքից:


Մեր տեղեկություններով՝ Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է. Նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։


Զույգն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը կազմակերպել է ռեստորանային համալիրներից մեկում։ Երեկոն վարել է Սամվել Գրիգորյանը։


Քրիստինայի մուտքը հարսանեկան սրահ եղել է ոչ ավանդական ձեւով, ինչը կտեսնեք ստորեւ ներկայացված տեսանյութում։


Ծաղկեփունջը երգչուհին ոչ թե նետել է, այլ նվիրել է քույրիկին՝ Նարեին։ Վերջինս էլ կատարել է «Հարազատ քույրիկ» երգը։


Հարսանեկան խնջույքին երգել են Նարե Գեւորգյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը, իսկ Արամեն իր «Ты лучшая» ռուսերեն երգը կատարել է տորթի կտրման արարողության ժամանակ։


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW