×


«Գիտեի, որ համբույրի տեսարան եմ ունենալու». Լիլիթ Սարգսյան

«Ախթամար» հեռուստասերիալի վերջին սերիաների զարգացումների մասին պատմել ենք: Մարիի դերակատար Լիլիթ Սարգսյանի հետ խոսել ենք իր կերպարի մասին, եւ ոչ միայն: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել վերջերս իրականացրած նոր ֆոտոշարքը:

«Շատ եմ սիրում լուսանկարվել, բայց զբաղվածության պատճառով հաճախ չեմ իրականացնում ֆոտոշարքեր: Շուտով սպասեք նոր լուսանկարների: Այս մեկի ժամանակ ներկայացել եմ որպես մոդել՝ ցուցադրելով Մարիաննա Պետրոսյանի մոդելավորած հագուստները»,- նշել է Լիլիթը:

Լիլիթ Սարգսյանը


Մարիի կերպարի մասին խոսելիս էլ ասել է.«Ինչքան էլ հեռուստադիտողն իմ կարծիքը չկիսի, ինձ համար այս կերպարն ի սկզբանե բացասական չի եղել: Նա սիրո պակաս ուներ. ծնողներից չստանալով բավարար սեր՝ աշխարհի եւ մարդկության հանդեպ չարացել էր: Վատ կյանքը հաճախ մարդկանց նման քայլերի դրդում է, ու նրանց հոգեբանությունը մենք դժվար ենք հասկանում կամ շատ դեպքերում չենք էլ հասկանում: Նմանություններից կառանձնացնեմ ձգտումը»:

Լիլիթ Սարգսյանը


Նրանից հետաքրքրվել ենք նաեւ՝ հեշտ է համաձայնել նկարահանվել համբույրի տեսարանում.«Ի սկզբանե գիտեի, որ նման տեսարան եմ ունենալու. նախապես քննարկել էինք: Հեշտ է այնքանով, որ բոլորս գիտակցում ենք՝ ինչն ինչի համար է արվում: Ինձ համար դա նորմալ է, քանի որ դերասանի մասնագիտությունն ընտրելիս խորապես պիտի հասկանաս՝ պատրաստ ես լիարժեք կատարել գործդ, թե ճանապարհին թերացումներ ես ունենալու: Իսկ «Հայաստանում չեմ նկարահանվի համբույրի տեսարանում» արտահայտությունն ինձ համար մի փոքր ծիծաղելի է. եթե դերասան ես ու Հայաստանում աշխատող, ապա որտե՞ղ: Բայց դա, իհարկե, ընտրություն է, որը քննարկելը, կարծում եմ, անիմաստ է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին