×


«Օսկար» 2020թ.

«Օսկարի» հայերը, կամ այն ամենն, ինչ հայտնի է այս տարվա մրցանակաբաշխության մասին

Կորոնավիրուսից հետո առաջին «Օսկարը» փետրվարի 28-ի փոխարեն կայանալու է ապրիլի 25-ին՝ ինչպես միշտ, Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում: Ապրիլի 30-ին Լոս Անջելեսում վերջապես ազդարարվելու է նաեւ Կինոարվեստի ակադեմիայի թանգարանի (Academy Museum of Motion Pictures) բացումը:

93-րդ մրցանակաբաշխության հետաձգման պատճառով երկարել էր նաեւ ֆիլմերի ընտրության ժամկետը եւ տեւեց մինչեւ փետրվարի 28-ը:

«Արդեն մեկ դարից ավելի կինոն կարեւոր դեր է խաղում մեր կյանքում՝ սփոփում է, ոգեշնչում ու զվարճացնում անգամ ամենամռայլ ժամանակներում: Այս տարին էլ բացառություն չէ: Մենք երկարացրել են ընտրության ժամկետներն ու մրցանակաբաշխությունն ավելի ուշ կանենք, որպեսզի ֆիլմ ստեղծողները հասցնեն ավարտել իրենց աշխատանքները: Նրանք չպետք է պատժվեն իրենց հետ կապ չունեցող հանգամանքների պատճառով»,- հայտնել են ակադեմիայի նախագահ Դեւիդ Ռուբինն եւ գլխավոր տնօրեն Դոն Հադսոնը:

«Օսկար» 2016թ.


2021-ի հավակնորդների ցանկը

Ապրիլի 15-ին ներկայացվեց Օսկարի հավակնորդների վերջնական ցանկը: «Լավագույն ֆիլմ անվանակարգում» կմրցեն Ոսկե Գլոբուսի հաղթող «Քոչվորների երկիրը», «Մանկը», «Հայրը, «Խոստումնալից աղջիկը», «Հուդան ու Սեւ մեսիան», «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» եւ «Մետաղի ձայնը»:
Քլոյա Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Թոմաս Վինտենբերգը, Դեւիդ Ֆինչերը եւ Լի Այզեկ Չուն լավագույն ռեժիսորի մրցանակի թեկնածուներն են:

«Լավագույն դերասանուհի» կոչման համար կպայքարեն օսկարակիրներ Վիոլա Դեւիսը (2017 թ.), Ֆրենսիս ՄաքԴորմանդը (1997 ու 2018 թթ.), Անդրա Դեյը, Վանեսա Քիրբին եւ Քերի Մալիգանը:


Ռիզ Ահմեդը, 2020 թվականի օգոստոսին քաղցկեղից մահացած Չեդվիկ Բոուզմանը, օսկարակիրներ Էնթոնի Հոփքինսը (1992 թ.), Գերի Օլդմենը (2018 թ.) ու Սթիվեն Յանը լավագույն դերասանի կոչման հավակնորդներն են:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի ցանկում են Մարիա Բակալովան, 8 անգամ Օսկարի առաջադրված Գլեն Քլոուզը, Օլիվյա Քոլմանը (հաղթել է 2019-ին), Ամանդա Սեյֆրիդը եւ Յուն Յո-Ջոնը, իսկ «2-րդ պլանի լավագույն դերասանի»՝ Սաշա Բարոն Կոենը, Դենիել Կալույան, Լեսլի Օդոմ կրտսերը, Փոլ Ռաջին եւ Լաքիթ Սթենֆիլդը:

Հավակնորդների ավանդական ճաշը կկայանա ապրիլի 15-ին, իսկ եզրափակիչ քվեարկությունը կլինի ապրիլի 15-20-ը:

Մադլեն Շարաֆյանը


Հայերն «Օսկար»-ում

Հավակնորդների ցանկում այս տարի ընդգրկվել են միանգամից երկու ամերիկահայ կինոգործիչներ: «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում է 28-ամյա ռեժիսոր Մադլեն Շարաֆյանի «Որջը» (Burrow):

6 րոպե տեւողությամբ անիմացիոն ֆիլմը նապաստակի մասին է, որը ցանկանում է ստեղծել իր երազանքի գետնափոր տունը: Այն Pixar-ի 3-րդ աշխատանքն է, որը ձեռքով է նկարված:



«Որջը» մրցելու է «Տեղի հանճարը», «Եթե ինչ-որ բան պատահի, ես ձեզ սիրում եմ», «Օպերա» ու «Այո, մարդիկ» աշխատանքների հետ:

Շարաֆյանն աշխատել է նաեւ հայտնի «Կոկոյի գաղտնիքը» ֆիլմում, որն 2018 թվականին Օսկար է ստացել «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

Սեւ Օհանյանը


Սեւ Օհանյանը «Հուդան եւ Սեւ մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: Այն Օսկարի է ներկայացված 6 անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն երգ», «2-րդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օպերատոր» եւ «Լավագույն սցենար»:

Կարմիր գորգը

Երբ կորոնավիրուսի պատճառով միջոցառումները չեղարկվեցին, շատերը սկսեցին մտածել, որ կարմիր գորգերի դարաշրջանն ավարտվեց: Սակայն այս տարի կայացած Ոսկե Գլոբուսն ու Գրեմմին ցույց տվեցին, որ ոչինչ չի կարող խանգարել աստղային շքերթին, թեկուզ եւ մի քիչ փոխված տարբերակով:
Օսկարի ժամանակ էլ դերասանները կպահեն անվտանգության բոլոր կանոնները, կհագնեն դիզայներական լավագույն զգեստներն ու կցուցադրեն իրենց ողջ հմայքը: Նրանք դեռ մեկ ամսից ավելի ժամանակ ունեն լավագույն տեսքով ներկայանալու համար:

Պենելոպե Կրուսը


Օսկարի նոր կանոնները


Նախորդ աշնանը Կինոարվեստի ակադեմիան որոշել է, որ 2024 թվականից կիրառության մեջ են մտնելու նոր չափորոշիչներ, որոնք վերաբերելու են ռասային ու սեռին: Դրանց համաձայն`գլխավոր կամ 2-րդ պլանի դերի համար առաջադրվածներից ամենաքիչը մեկ հոգի պետք է լինի ասիացի, աֆրո կամ լատինաամերիկացի:

Չափորոշիչները 4-ն են լինելու՝ առաջինը վերաբերելու է դերասանական կազմին ու ֆիլմի սյուժեին, 2-րդը պահանջներ են նկարահանող խմբին, իսկ մյուսները՝ կինոստուդիային ու ֆիլմի տարածմանը: Բավական կլինի, որ աշխատանքները համապատասխանեն պահանջներից երկուսին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Vogue

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին