×


«Ամուսնուս շնորհավորանքից հետո ստացա կյանքիս ամենալավ նվերը». Մառա Սարուխանյան

Մառա Սարուխանյանը դարձել է 29 տարեկան: Տարեդարձի առթիվ կազմակերպված հավաքույթի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ամուսնու նվերի եւ տոնական օրվա մասին:

«Հիանալի տարեդարձ եմ նշել. կեսգիշերին ամուսինս ծաղիկներ եւ անակնկալներ մատուցեց, որից հետո ստացա կյանքիս ամենալավ նվերը՝ աղջիկներս ծաղկեփնջով ու փափուկ խաղալիքով շնորհավորեցին ինձ: Հուզմունքս մեծ էր: Ինձ լիակատար երջանիկ եմ զգում ընտանիքիս կողքին»,- ասել է Մառան:


Նա փորձում է ցանկացած առիթ յուրահատուկ դարձնել.«Ինձ համար ամեն առիթ տոն է, քանի որ ուրախ մարդ եմ, կյանքով լի, բայց 29-ամյակս այդքան ուրախ անցավ ընկերներիս, հարազատներիս եւ, իհարկե, ամուսնուս շնորհիվ: Ամենի հեղինակը նա էր: Նա միշտ ասում է՝ տղամարդը պետք է ցույց տա սերն իր վերաբերմունքով եւ արարքներով, իսկ իմ պարագայում դա տեսնում եմ ոչ միայն ես, այլ՝ բոլորը: Ես անսահման ուրախ եւ երջանիկ եմ նրա կողքին: Ծնողներս թեեւ կողքիս չէին, արտերկրում են, բայց հիանալի նվերներ էին պատրաստել եւ ամեն բան արել, որ երջանիկ լինեմ»:


Հոբելյարի խոսքով՝ միշտ կսիրի ծննդյան օրն ու շնորհակալ կլինի ծնողներին. «Երջանիկ է նա, ում ծնողները կեսգիշերին զանգահարում եւ ասում են՝ «Ինչ լավ է, որ հենց դու ես մեր աղջիկը, շնորհավոր տարեդարձդ, մեր արքայադուստր»: Դրանից մեծ երջանկություն չկա աշխարհում: Իմ երազանքն է, որ ծնողներս հավերժ ապրեն առողջ եւ երջանիկ, իսկ ես ամուսնուս հետ տեսնեմ մեր բալիկներին առողջ եւ երջանիկ»:

Մառան պատմել է նաեւ, որ ամուսնու գաղափարն է եղել 29-ամյակը մեծ նշել.«Ես ուզում էի հանգստի մեկնել, բայց եղավ երկուսը մեկում. նշեցինք եւ շուտով ուղեւորության կմեկնենք»:


Նա չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին.«Եղել են մարդիկ, ովքեր զանգահարել են Աֆրիկայից, օվկիանոսի մյուս կողմից եւ ասել՝ ամբողջ օվկիանոսն է ինձ շնորհավորում եւ կենդանական աշխարհը:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մառա Սարուխանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW