Լուսին Վարդանյանը համալրել է կին վարորդները շարքը։ Դրամատիկական թատրոնի դերասանուհին վարորդական իրավունք է ձեռք բերել։ BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ամուսնու՝ դերասան Վահագն Խաչատրյանի ավտոմեքենան է վարելու։
«Փոքրուց շատ սիրել ու երազել եմ մեքենա վարել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս տարիներին իմ ու երեխաների տեղաշարժը Վահագնն էր իրականացնում, նրա ժամանակը թեթեւացնելոու համար որոշեցի ինքս էլ վարել սովորել։ Այս պահին օգտակարն ու հաճելին միավորվել են։ Քննությունները բավական հեշտ եմ հանձնել, տեսականն ինքնուրույն եմ պարապել, գործնականի դասերի հաճախել: Երկու քննությունն էլ առաջին անգամից հանձնել ու ստացել եմ իրավունքս»,- պատմել է դերասանուհին։
Լուսին Վարդանյանը
Իրեն զգուշավոր վարորդ է համարում․«Վահագնն իր համար մոտոցիկլետ է գնել, ես էլ իր «Nissan» մակնիշի ավտոմեքենան եմ վարում։ Հանգիստ վարորդ եմ, ոչ մի տեղ չշտապող, ուզում եմ ե՛ւ ես անվտանգ տեղ հասնեմ, ե՛ւ դիմացիս քաղաքացին»:
Համամիտ չէ այն կարծրատիպի հետ, որ կանայք վատ վարորդներ են․«Շատ խոսքեր արդեն դարն ապրել են:): Լավ վարորդներ կան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավտովթարներ ամենաշատը լինում են տղամարդ վարորդների պատճառով»։
Լուսին Վարդանյանը
Մինչ մեքենա վարելն էլ դերասանուհին հազվադեպ է օգտվել քաղաքային տրանսպորտից․«Գրեթե միշտ ամուսինս է մեզ տեղափոխել մի կետից մյուսը, բայց, իհարկե, եղել են դեպքեր, երբ օգտվել եմ հասարակական տրանսպորտից եւ ամեն անգամ սթրես եմ ապրել. վիճակը սարսափելի է, մեր հասարակությունը սովոր չէ խնայել ու սիրել սեփական երկիրը, քաղաքն ու հենց տրանսպորտը։ Նույնիսկ նոր շահագործման հանձնված տրանսպորտային միջոցները շատ կարճ ժամանակում աղտոտվում են։ Էլ չխոսեմ հիգիենայի կանոնները չպահող վարորդների մասին։ Մի խոսքով՝ գերադասելի է սեփական մեքենայով տեղաշարժվել»։
Դերասանուհուն եւ բոլոր վարորդներին ցանկանում ենք անվտանգ երթեւեկություն:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսին Վարդանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: