×


Լուսանկարը՝ Արթուր Հովակիմյանի

Dorians-ը վերադառնում է նոր տեսահոլովակով

«Dorians» ռոք-խումբը տեւական դադարից հետո նոր երգ եւ տեսահոլովակ կներկայացնի: Երաժիշտները միավորվել են՝ իրենց օրինակով հայրենակիցներին ոգեւորելու համար: Լուրը Ֆեյսբուքում հայտնել է խմբի նախկին պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը:  

«Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու եւ համախմբվելու մեջ է, միտք առաջացավ՝ միավորելու մի թիմ, որը գրեթե 10 տարի գոյություն չունի։ Միավորվել եւ կատարել մի աշխատանք, որը կոգեւորի մեր ազգին։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես գիտենք, եւ հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների եւ մեր երկրի ապագայի»,- գրել է նա:

Երգը, որը շուտով կներկայացնեն, կոչվում է «Մենք պիդ կանգնինք»։ Այս անգամ եւս «Dorians»-ը համագործակցել է թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:


Պրոդյուսերը տեղեկացրել է նաեւ, որ երեկ ավարտել են այս երգի տեսահոլովակի նկարահանումները: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Վարդան Զադոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, դերասանը՝ Հայկ Իսրայելյանը։

«Մենք հավաքվեցինք մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է, եւ մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել եւս հիմա։ Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին եւ միմյանց։ Միայն այսպես մենք կկանգնենք»,- նշել է Վահագն Գեւորգյանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW