×


«Եթե ամուսինս աղքատ լիներ, էլի իրեն կընտրեի». Քրիստինա Եղոյան

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը շարունակում է հարսանեկան լուսանկարներով կիսվել Ինստագրամի իր էջում, իսկ stories-ում էլ ժամանակ առ ժամանակ պատասխանում է հետեւորդների հարցերին:

Այս անգամ ամենաուշագրավը հետեւյալ հարցն է.«Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ»:

Քրիստինան դրական պատասխան է տվել՝ նշելով, որ ընտրություն կատարելիս այլ արժեքներով է առաջնորդվել:

«Այո, կընտրեի, որովհետեւ հարաբերություններում կարեւորում եմ սերն ու նվիրվածությունը, իսկ հարուստ կամ աղքատ լինում են հոգով, ոչ թե գումարով»,-ասել է նա:

Դերասանուհու ամուսինը գործարար Սիմոն Խաչատրյանն է. նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW