×


«Ուզում էի՝ շուտ ծնվի, այդպես էլ եղավ». Մոնիկա Նազարյան

Ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանն օրեր առաջ է մայրացել: Մարտի 30-ին լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը: Փոքրիկին անվանակոչել են Վիկտորյա: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ հղիության ընթացքում ինքն ու ամուսինն անհամբեր էին երեխայի սեռը պարզելու հարցում:

«Առաջին հետազոտությունից հետո ասացին՝ տղա ենք ունենալու: Անվան հարցում չէինք կողմնորոշվում: Հետո արդեն, երբ պարզվեց՝ աղջիկ է, ամուսինս անմիջապես նշեց՝ Վիկտորյա, որը շատ հավանեցի: Բացի այդ, կարեւորում եմ նաեւ անվան նշանակությունը»,- ասել է Մոնիկան եւ հավելել, որ թե՛ ինքը, թե՛ դուստրը հաղթանակի աստվածուհիների անուններ են կրում:

Մոնիկա Նազարյանն՝ ամուսնու հետ


Վերջին շրջանում երգչուհին հաճախ է բարձրաձայնել, որ ուզում է՝ երեխան շուտ ծնվի: Այդպես էլ եղավ, ինչի համար շատ ուրախ է.«Ուրիշ աշխարհ, ուրիշ զգացողություններ են: Երեւի ոչ ոք չի կարող կոնկրետ բառերով նկարագրել մայրության բերկրանքը: Կյանքդ հետաքրքիր ձեւով փոխվում է դեպի լավը: Հասկանում ես, որ ունես կյանքի մեծ իմաստ, երջանիկ ես: Նա լույս, արեւ բերեց իմ, ամուսնուս ու իմ հարազատների կյանք: Ուզում եմ, որ բոլոր կանայք մայրանան ու զգան այն, ինչ ես եմ զգում: Կյանքում շատ բաներ կան, որ արագ կորցնում են իրենց իմաստը, բայց երեխայի ծնունդն ամբողջ կյանքում ապրելու, արարելու, ստեղծագործելու եւ ժպտալու պատճառ է»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մոնիկա Նազարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին