×


Ներսես Ավետիսյան. «28-ում նոր կարողացա հստակ սահմանել երազանքներս»

Դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանը հետաքրքիր խոստովանություն է արել:

«2025-ի 9 ամսվա ընթացքում՝ իմ 28-ում, ես դեռ նոր կարողացա հստակ սահմանել իմ երազանքները»,- Ինստագրամում գրել է նա ու կիսվել կնոջ՝ Լիլիթ Յունի Ղազարյանի հեղինակած ֆոտոշարքով:


Կադրերում մորուքով ու մի քիչ տարբերվող Ավետիսյանն է, որն այդ կերպարը ստացել է Հովիկ Աֆյանի «Կարմիրը» գրքի հիման վրա ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս» ֆիլմի համար:


Հիմա դերասանը նկարահանվում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին Անի Խաչիկյանն է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW