×


Կարագուլյանի էմոցիաների տարբեր գույներն ու անկեղծությունը

Դերասան Կարեն Կարագուլյանի կյանքում օսկարակիր «Անորա»-ից հետո շատ բան է փոխվել։ Նա ասես մասնագիտական վերածնունդ է ապրում, իսկ իր անձի նկատմամբ ուշադրությունն օրեցօր ավելի է մեծանում:


56-ամյա դերասանը նկարահանվել է ֆոտոշարքում, որում կարող ենք տեսնել Կարագուլյանի հույզերի բազմազան գունապնակը, խորությունը, անկեղծությունն ու արտահայտչականությունը։ Նա այս կադրերում անկրկնելի է։


«Այս դիմանկարներում անհնար է չնկատել անկեղծությունը: Նույնիսկ լսվում են մեր ունեցած զրույցները: Փորձեք ընտրել ձեր սիրելի 3 լուսանկարը, եթե, իհարկե, կարող եք։ Հիանալի համագործակցություն՝ հիանալի մարդու հետ։ Հրաշալի լուսանկարներ, որոնք ստեղծելու համար հպարտ եմ։ Կարեն ջան, շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է լուսանկարների հեղինակ Նարեկ Զոհրաբյանը։


Օգոստոսին հայտնի էր դարձել, որ Կարագուլյանը նկարահանվում է Դեւիդ Ֆինչերի «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմում, որը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Բրեդ Փիթը: 

Լուսանկարները՝  Նարեկ Զոհրաբյանի (Ararel Photography)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW