×


Քննարկվում են Մարգո Ռոբիի եւ Դակոտա Ջոնսոնի «մերկ» զգեստները

«Մեծ, քաջ, գեղեցիկ ճանապարհորդություն» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային Մարգո Ռոբին ներկայացել է Armani Privé-ի կիսաթափանցիկ զգեստով՝ զարդարված ծաղիկներով, ասեղնագործված ադամանդներով, փայլերով եւ բյուրեղներով։ Այդկերպ նա հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 4-ին մահացած Ջորջո Արմանիին


Դերասանուհին նախորդ տարվա նոյեմբերին է մայր դարձել, ու երեխայի ծննդից հետո սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն է: 


Նույն օրը Նյու Յորքում տեղի ունեցած Kering Foundation-ի ամենամյա ընթրիքին «մերկ» զգեստով է եղել մեկ այլ դերասանուհի՝ Դակոտա Ջոնսոնը: Նա բարեգործական միջոցառմանը Gucci-ի համարձակ ու հիշվող կերպարով է ներկայացել, որն ընդգծել է սլացիկ կազմվածքը:

Կարդալ ավելին

Quality Sign BW