Զարգացնել փառատոնային մշակույթը Հայաստանում, կոտրել ժամանցի կարծրատիպերը, էլեկտրոնային երաժշտությունը դուրս հանել ակումբներից ու հնչեցնել յուրօրինակ տարածքներում. այս նպատակով արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացվեց «Պարի գարուն» Parie 3.0 միջոցառումը։ Հանդիպման վայրը նույնն էր՝ Անգլիական այգում կառուցված գնդաձեւ մեծ սրահը՝ Պլանետարիումը: Սակայն այս անգամ փոքր-ինչ տարբերվում էր ձեւաչափը․ յուրօրինակ տեսաձայնային էֆեկտներով ներսի սրահին կից դրսում ստեղծվել էր նաեւ երկրորդ պարասրահը՝ բացօթյա ու ավելի մտերմիկ ժամանցի համար։
Գործում էին հայկական ապրանքների ու սննդի փոքրիկ վաճառակետեր։ Տոմսերի նախավաճառքը, վճարման արագ ու նորարար համակարգը եւ խմիչքի հյուրասիրությունն էլ, ինչպես նախորդ անգամ, Telcell-ի կողմից էին, որը միջոցառման գլխավոր գործընկերն էր՝ իր Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։
«Մեր փիլիսոփայությունը մեկն է՝ հնարավորինս շատ տարածել փառատոնային մշակույթը Հայաստանում, քանի որ այն հայելային արձագանք է ունենալու մյուս բոլոր ոլորտներում. բիզնեսները ընկերանալու են, մարդիկ կարողանալու են իրենց ժամանցը տարբեր վայրերում կազմակերպել։ «Պարի», այսինքն՝ ուրիշ բան քեզնից չի պահանջվում, դու արի, պարիր, ինքնարտահայտվիր, բայց ո՛չ ինքնահաստատվիր․ դրանք տարբեր բաներ են»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Parie Music Media-ի տնօրեն Գոշ Հակոբյանը։
«Մեզ համար կարեւոր է մասնակցել նման միջոցառումների ու ոգեւորել երիտասարդներին, նաեւ ներկայացնել այն հարմարավետությունը, որ նույնիսկ փարթիի կարելի է գալ առանց դրամապանակի ու վճարումները կատարել սմարթֆոնով՝ Telcell Wallet-ով։ Այս անգամ Telcell-ը միջոցառման գլխավոր գործընկերն էր: Մենք մարդկանց հնարավորություն ենք տվել Early Bird տոմսերը գնել մեր հավելվածով՝ իրենց հարմար վայրից ու ժամի եւ միջոցառմանն ընդամենը ներկայացնել ձեւավորված QR կոդը։ Ինչպես նաեւ բարում վճարելիս 2-րդ խմիչքը մենք էինք հյուրասիրում: Հաջորդիվ եւս շարունակելու ենք լինել կոնցեպտուալ նախաձեռնությունների կողքին»,- վստահեցրեց «Թել-Սելի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: