×


Պաշտոնապես միլիարդատեր դարձած ու օվկիանոսի ափին հանգստացող Քիմ Քարդաշյանը

Ամերիկահայ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես միլիարդատեր է դարձել. նա ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկում:

Պարբերականը ներկայացրել է նաեւ ռեալիթի շոուի աստղի անցած ուղին իրենց էջերում: Առաջին անգամ նրա մասին Forbes-ը հիշատակել է 2011 թվականին՝ նշելով, թե որքան հետեւորդներ ունի Քարդաշյանը Twitter-ում: Այն ժամանակ այդ թիվը 6,6 մլն էր կազմում, հիմա հասել է 69,6 մլն-ի: Դրանից 5 տարի անց նա հեռախոսային խաղի շնորհիվ 51 մլն դոլար է վաստակել ու հայտնվել ամսագրի շապիկին: Իսկ այսօր Քարդաշյանն արդեն պաշտոնապես միլիարդատեր է համարվում:

Իլյուստրացիան՝ Forbes-ի


Նրա եկամուտն ավելացել է KKW Beauty հայտնի ապրանքանիշի ու մարմինը շտկող ներքնազգեստների Skims բրենդի շնորհիվ: Forbes-ը հաշվարկել է, որ հենց դրանց շնորհիվ է 2020 թվականի հոկտեմբերին Քարդաշյանի 780 մլն ունեցվածքը մի քանի ամիսների ընթացքում հասել 1 միլիարդի: Նրան լրացուցիչ գումարներ են բերել նաեւ իր ռեալիթի շուն, գովազդային պայմանագրերն ու ավելի փոքր այլ գործարքները:

KKW Beauty-ն Քարդաշյանը հիմնադրել է 2017 թվականին, այն բանից հետո, երբ քրոջ՝ Քայլի Ջենների Kylie Cosmetics-ը մեծ եկամուտներ է ապահովել: Քիմն օգտվել է նաեւ Քայլիի մատուցման մեթոդներից ու նրա պես անձամբ ներկայացրել իր արտադրանքը՝ անմիջապես շփվելով սպառողների հետ: Քարդաշյանի առաջին 300 հազար կոսմետիկ միջոցները վաճառվել են 2 ժամվա ընթացքում: 2018 թվականին նա ընդլայնել է արտադրանքն ու ներառել կոնսիլերներ, շրթներկեր ու օծանելիք, ինչը 100 մլն եկամուտ է բերել:

Քիմ Քարդաշյանը


Դրանից հետո Քարդաշյանի բիզնես կայսրությունը շարունակել է աճել ու ավելի շատ հարստացնել նրան:

Մինչ առաջիկա օրերին բոլորը կշարունակեն քննարկել նրա ունեցվածքը, Քիմը երեխաների հետ իր հանգիստն է վայելում օվկիանոսի ափին ու հաճախ լուսանկարներ հրապարակում:

Նա Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից հետո որոշել է ամեն ինչ թողնել, վերցրել է երեխաներին, իր նոր բրենդից մի քանի լողազգեստ ու մի լավ արեւայրուք ընդունել: Նկարներից մեկում նա 5-ամյա Սեինթի, 3-ամյա Չիկագոյի ու 1 տարեկան Փսալմի հետ է, իսկ ահա 7-ամյա Նորթը բացակայում է, հավանաբար, հենց նա էլ նկարի հեղինակն է:


«Մայրիկն՝ արձակուրդի ժամանակ»,- գրել է նա:

Ուեսթից բաժանվելուց հետո Քարդաշյանն առաջին անգամ հարցազրույց էր տվել Vogue-ին ու խոսել վերջին 1 տարվա մասին:


«Կարծում եմ, որ այն բարդ էր շատերի համար, բայց միեւնույն ժամանակ, յուրահատուկ կերպով մաքրման տարի էր ու օգնեց մարդկանց իսկապես շնորհակալ լինել հասարակ բաների համար: Շատերն են արթնացել թմբիրից ու հասկացել, թե ում հետ են իսկապես ցանկանում ժամանակն անցկացնել, ում են ուզում իրենց տուն թողնել, քանի որ բոլորն են վախենում բոլորից: Այդ բարդ ժամանակահատվածում մեզնից շատերն ասես վերածնվել են, դրսեւորել իրենց ստեղծագործական կողմը, ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացրել: Ես երեխաներիս հետ եմ եղել: Այդ ամենն անգին է ինձ համար»,- պատմել է Քարդաշյանը:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW