Ազատություն՝ այսպես է բնորոշում Դայանա Դավթյանն իր նոր ֆոտոշարքը, որն օրեր առաջ իրականացրել է Գառնիում: Ազատության մասին իր պատկերացումներն ունեցող գեղեցկուհին իրեն շրջապատից կախված չի համարում, ունի սկզբունքներ եւ սահմաններ, որոնք չի ցանկանում անցնել: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ ֆոտոշարքը նվեր է ընկերներից մեկից:
«Ձյուն, բարձրություն եւ ես՝ թեթեւ շորիկով: Առաջին հայացքից թվում է, թե շատ դժվար է անցել նկարահանումը, սակայն չեմ մրսել եւ չեմ վախեցել բարձրությունից: Այդ օրը Գառնիում հիասքանչ եղանակ էր: Չնայած՝ ձյուն կար, շատ տաք էր, իսկ արեւն՝ այրող: Միգուցե չեմ մրսել նաեւ ադրենալինից, քանի որ բարձրության վրա էի գտնվում»,- ասել է «Միսս Տիեզերք 2019»-ի մասնակիցը եւ հավելել, որ այս ֆոտոշարքին էլ երկար չի նախապատրաստվել:
Դայանա Դավթյանը
Դայանան պատմել է, որ զգեստի հեղինակն Անի Մուրադյանն է, ով հղիության 8-րդ ամսում ընդամենը մի քանի ժամում է կարել այն: Իսկ վարսահարդարումն ու դիմահարդարումն ինքն է արել: Ինչպես ասում է, արդեն սովորել է ինքն իրեն պատրաստել եւ ուրիշներին նեղություն չտալ:
Դայանա Դավթյանը
Ազատության իր սահմաններում կատարյալ կադր ստանալու համար Դայանան ծայրահեղությունների պատրաստ է՝ որոշ բացառություններով: Կհրաժարվի միայն կյանքին վտանգ սպառնալու եւ չափից ավելի բաց նկարահանման դեպքերում:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դայանա Դավթյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: