×


«Ավելին չեմ կարող ասել». Ժաննա Վելիցյանը՝ համարձակ դերերի մասին

Ժաննա Վելիցյանի բացակայությունը սերիալներից, ինչպես ինքն է ասում, կարող է ամիսներ տեւել: Դերասանուհու երկրպագուները, սակայն, շուտով հնարավորություն կունենան հետեւել նրան մեծ էկրաններին. նկարահանվել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» գեղարվեստական ֆիլմում: BRAVO.am-ի հետ զրույցում Ժաննան խոսել է նոր դերերի մասին, եւ ոչ միայն:

Սերիալային դադարի մասին

«Սիրուն Սոնա»-ից հետո ոչ մի հեռուստանախագծում չկամ: Առաջարկների դեպքում պետք է շա՜տ երկար մտածեմ՝ արդյոք ուզում եմ կրկին լինել այդ հարթակում, թե ոչ:
Կարծում եմ՝ մոտակա ամիսներին չեմ նկարահանվի հեռուստանախագծերում, իսկ լավ գեղարվեստական ֆիլմի առաջարկի դեպքում միշտ պատրաստ եմ աշխատել ամբողջ ներուժով:

Թատրոնը վերսկսել է իր աշխատանքները: Ունենք մի քանի նոր ներկայացում: Փորձերի մեկնարկն արդեն տրված է:

Ժաննա Վելիցյանը


 Չափազանց տարբեր

Ամռան սկզբին սկսվեցին Մհեր Մկրտչյանի նոր՝ «Իշխանություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի մասին խոսելը դեռ վաղ է: Սեփական կարծիքս կամբողջանա, երբ դիտեմ այն: Իսկ կերպարիս մասին չեմ ուզում բարձրաձայնել, որպեսզի ինտրիգը չկորչի: Միայն մի բան կասեմ՝ կերպարս՝ Սոնան, հեռավոր առնչություն չունի Ժաննայի հետ:

Ես միշտ սիրով եմ հիշում այն օրերը, որոնք անցկացրել եմ նկարահանման հրապարակում՝ Մհեր Մկրտչյանի, դերակատարների եւ ամբողջ թիմի հետ:
Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել սերիալի եւ գեղարվեստական ֆիլմի միջեւ: Տարբեր են, չափազանց տարբեր:

Ժաննա Վելիցյանը


«Վստահելով նկարահանվել եմ»

«Happy Bday 2u» կարճամետրաժ ֆիլմի (ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան) նկարահանումները սկսել էինք 2019 թվականի ամռանը, պարզապես չէինք հասցրել ցուցադրել: Մի քանի օր առաջ կայացավ ֆիլմի փակ դիտումը: Արտհաուս ոճի հեղինակային ֆիլմ է՝ նախատեսված փոքր լսարանի համար: Ֆիլմում փոքրիկ անդրադարձ կա աղանդավորական կառույցի, որի հետեւորդներից է նաեւ իմ մարմնավորած կերպարը: Ավելին չեմ կարող ասել ո՛չ ֆիլմի, ո՛չ մարմնավորածս կերպարի մասին, քանի որ ֆիլմն ամբողջությամբ սիմվոլիկա է: Ֆիլմը փառատոնային է եւ ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ:

Համարձակ եմ: Թյուրընկալման մտավախություն բացարձակ չունեի: Ռեժիսորն իմ լավ ընկերներից է, իրեն վստահելով՝ նկարահանվել եմ իր ֆիլմում: Եվ հետո, եթե մենք՝ երիտասարդներս, նոր ու թարմ որեւէ բան չանենք մեր երկրում, ապա հույսներս ո՞ւմ կամ ինչի՞ վրա դնենք:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժաննա Վելիցյանի արխիվից եւ The Icon-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW