×


Քրիստինե Պեպելյանը՝ հղիության լուրերի եւ որդուն «չթաքցնելու» մասին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը դեռ Միացյալ Նահանգներում է եւ շարունակում է աշխատել այնտեղ: Նա որոշել է Instagram-ի միջոցով շփվել երկրպագուների հետ ու պատասխանել նրանց հարցերին:

«Սթորի» բաժնում նա անկեղծ զրուցել է իր երգարվեստի սիրահարների հետ, պատմել որդու մասին, խոսել մի քիչ գիրանալու ու առաջիկայում մենահամերգից հրաժարվելու մասին:

BRAVO.am-ն առանձնացրել է նրա ուշագրավ պատասխաններից մի քանիսը:

«Ինչու էր պետք միանգամից հենց ամենածանր թեմաներից սկսել, որ ես գիրացել եմ: Այո, եւ շատ ուրախ եմ, դա ինձ բացարձակ նեղություն չի տալիս: Չաղ ու բախտավոր, ինչպես ասում են:

2-րդ բալիկի մասին կասեմ, որ Աստծո գործերն անքննելի են. երբեք չես կարող իմանալ, թե ինչ է սպասվում քեզ առջեւում:

Իրականում որդուս՝ Արեգին, որեւէ մեկից չեմ թաքցնում, մենք ամեն տեղ ենք լինում միասին՝ բակում, հյուր ենք գնում, ռեստորան: Որեւէ խնդիր չկա իրեն ցույց չտալու, միակ տեղը, որ չկա՝ մեդիա դաշտն է:

Արեգի համար երգ է ստեղծվել, որը կոչվում է «Դու ես»: 2 անգամ եմ երգել, կարծում եմ՝ նա կնկարահանվի տեսահոլովակում:

Երբ աշխարհում կա մեկը, ով քո կտորն է, միայն այդ գաղափարը, հերիք է, որ քեզ լիարժեք զգաս: Արեգն իմ խիղճն է: Նա ԱՄՆ-ում արդեն մանկապարտեզ է գնում, մինչեւ վերադառնանք Հայաստան: Չի կարող ամբողջ օրը տանը մնալ, քանի դեռ ես անելիքներ ունեմ այստեղ:

Շուտով 2 տարեկան 4 ամսական կլինի. արագ տեմպերով ենք մեծանում, ինչպես աշխարհի բոլոր երեխաները:

Տարեդարձիս օրը ԱՄՆ-ում եմ լինելու, բայց չեմ նշելու, մեծ միջոցառումների ժամանակը չէ հիմա: Մենահամերգ մի սպասեք, այս շրջանում չի լինելու, տարվա 2-րդ կեսին կմտածեմ այդ մասին»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW