×


«Ինքս էլ դեռ շոկի մեջ եմ». Գոհար Ավետիսյանը Մալիդիվներում «ծեծել» է ամուսնուն:) (Տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Մալդիվյան կղզիներից, որտեղ այս օրերին հանգստանում է ամուսնու հետ։ Իր այս հրապարակմանը կից Գոհարը նաեւ անկեղծ գրառում է կատարել ամուսնու հետ հարաբերությունների մասին։

«Ինստագրամի ամենաչինստագրամյան զույգը` առանց վանիլային գրառումների ու մինչեւ մահ սիրո մասին երդումների»,- գրել է դիմահարդարը։


Նրա խոսքով` եթե ինքը պոետ լիներ, անպայման մի բանաստեղծություն կգրեր իր հարաբերությունների մասին` «Սիրում եմ եւ ատում» վերնագրով.«Ինքս էլ դեռ շոկի մեջ եմ` ինչպես են երկու այդքան տարբեր մարդիկ գտել միմյանց։ Նաեւ ցնցված եմ, որ ամբողջ երեկոյի ընթացքում միայն մեկ անգամ չղջիկ տեսա, եւ հենց նա հայտնվեց մեր նկարում (ձախ կողմից վերեւում)։ Այ, սա հաջողություն է, հույս ունեմ` լավ նշան է»,- անկեղծացել է նա։



Իր գրառման վերջում Գոհարը հորդորել է անպայման թերթել բոլոր լուսանկարները, քանի որ վերջում տեսանյութ կա՝ մալդիվյան ռոմանտիկ տրամադրություններով.«Ես նրան ծեծեցի այն պատճառով, որ միայնակ կերավ ամբողջ լոբստերը, իսկ ինձ չթողեց», - կատակել է դիմահարդարը։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին