Նարեկ Բավեյանի եւ Քրիստինա Սարգսյանի ընտանիքն այսօր տոնելու կրկնակի առիթ ունի: Բալետի պարուհին դարձել է 26 տարեկան, իսկ զույգի երկրորդ զավակը՝ 40 օրական: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ երկու առիթների համար էլ սկսել է ստանալ կեսգիշերից:
«Քանի որ փոքրիկիս 40 օրականն այսօր լրացավ, առավոտյան ընտանիքով եկեղեցի գնացինք: Ռոբերտը դեռ շատ փոքր է, հետեւաբար, տարեդարձս մեծ չենք նշելու: Նարեկը կեսգիշերին ծաղիկներով շնորհավորել է եւ խոստացել եւս մեկ անակնկալ այսօրվա համար: Միայն զգուշացրել է, որ պատրաստվենք: Ենթադրում եմ՝ ընտանիքով քաղաքից դուրս կմեկնենք»,- ասել է Քրիստինան եւ հավելել, որ մեծ տղան՝ Մարկը, բացիկով ու ջերմ համբույրով է շնորհավորել: Նման նվերներ նա հաճախ է պատրաստում մայրիկի համար:
Պարուհին նշել է՝ սխալված չի լինի, եթե ասի, որ այս տարեդարձն ամենատպավորիչն ու գեղեցիկն է իր համար: Վայելում է մայրության բերկրանքն ամբողջությամբ. ամեն վայրկյանը, պահը, որը չի հասցրել առաջին բալիկի ժամանակ: Խոստովանում է՝ 20-ամյակի զգացողություններն ու 26-ամյակինը բոլորվին տարբեր են:
«Ռոբերտն այս աշխարհում ամենաքնքուշ էակն է: Նա շատ կապված է ինձ հետ: Առանձնահատուկ է Մարկի սերը փոքրիկ եղբոր նկատմամբ: Մտածում էի, որ կխանդի, բայց բոլորովին այլ խանդով է կապված: Մայրիկից ու հայրիկից բացի, ոչ ոքի չի թողնում՝ սիրեն եղբորը: Ասում է՝ «Իմն է, իմ եղբայրն է»: Նրանք իմ կյանքի ամենամեծ ու թանկ նվերներն են»,-ասել է Քրիստինան:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: