Մոդել Լյուսի Հայրապետյանը խոստովանել է, որ պատանեկության տարիներին սիրահարված է եղել Արամեին: Նրանք օրերս պատահաբար հանդիպել են հարսանիքներից մեկի ժամանակ, եւ Լյուսին լուսանկարվելու առիթը բաց չի թողել:
«Մի հատ հազար տարի առաջ էի նկարվել հետդ, մի հատ էլ՝ հիմա:): Էն ժամանակ ամուսնացած չէիր, սիրում էի: Հետո ամուսնացար ու ամեն ինչ հարամ արեցիր՝ մեր «սիրո» պատմությունն էլ հետը:):
Արամե՜, այ ժպտերես, սեր տղա, կապ չունի՝ ամուսնացած ես, թե չէ, ես մեկ ա սիրում եմ քեզ շատ:
Հ.Գ. Հետո էլ ասում եք՝ ամուսնացի: Ո՞նց ամուսնանամ, այ մարդ, եթե չափանիշս էս բոյով տղեն ա սիրուն, ու ինքն էլ ամուսնացած ա արդեն:)»,- Ինստագրամում գրել է Լյուսին:
View this post on Instagram
Մոդելը նաեւ նշել է, որ տարիներ առաջ, որպես կանոն, ամաչել է լուսանկարվել սիրելի մարդկանց հետ:
«Հիմա ամաչելու բան չեմ տեսնում: Ընդհակառակը՝ պատանեկության իմ բոլոր «սերերին» հերթով սեր եմ խոստովանում՝ մեկին հումորով, մեկին ականջին... Հաճելի է սեր խոստովանելն էլ, սիրելն էլ»:
BRAVO.am


×
5,114






