×


Քարդաշյանն ու Ուեսթը համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցում

Քիմ Քարդաշյանից ամուսնալուծվելուց հետո ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը համաձայնել է համատեղ խնամակալության իրավունք ունենալ չորս երեխաների նկատմամբ: Ապրիլի 9-ին երաժշտի փաստաբանները բողոք են ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան: Այս մասին հայտնում են BBC-ն եւ The Guardian-ը:

Ամուսնական պայմանագրի համաձայն՝ Քարդաշյանն ու Ուեսթը չունեն համատեղ սեփականություն։ Երկուսն էլ իրենց հայտարարություններում որպես ամուսնալուծության պատճառ նշել են անհաղթահարելի տարաձայնությունները։ Քիմն ու Քանյեն նաեւ հրաժարվել են ամուսնական ալիմենտներից, որոնք, ըստ օրենքի, կարող են տրամադրվել ավելի ցածր եկամուտ ունեցող զուգընկերոջը։ Ամուսնալուծության ամսաթիվը դեռեւս չի նշվում։

Հիշեցնենք, փետրվարի 19-ին հայտնի էր դարձել, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել դատարան՝ ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու համար։ Քիմն ու Քանյեն ամուսնացել էին 2014 թվականին։ Նրանք ունեն չորս երեխա` երկու դուստր եւ երկու որդի։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW