×


Հայկ Պետրոսյանը եւ Անի Թադեւոսյանն ամուսնացել են

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն ու սիրելին՝ Անի Թադեւոսյանը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, օրինականացրել են հարաբերությունները:

Զույգն այս շրջանում որոշել է հրաժարվել հարսանեկան մեծ արարողությունից՝ ամուսնությունը գրանցելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, այնուհետեւ ամենամտերիմների հետ նշելով իրենց միությունը:

Հյուրերի թվում է եղել նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Լուսանկարը՝ instagram.com/iveta.mukuchyan/


Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ նախորդ տարի: «Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ ա...»՝ ահա այս տողերով 2020-ի նոյեմբերին Անին խոստովանություն էր կատարել սոցցանցում՝ հրապարակելով իր եւ Հայկի լուսանկարը, ով Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր:

BRAVO.am-ը շնորհավորում է Հայկին եւ Անիին՝ մաղթելով ամուր ընտանիք եւ հարատեւ երջանկություն:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW