Դերասանուհի Անաիս Սարդարյանը մինչեւ կրկին «Կամաwar» մոնոներկայացմամբ բեմ բարձրանալը հասցրել է վայելել հանգիստը ծովափին: Նա Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու հետ՝ խոստովանելով, որ պատրաստ է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնել նրա համար:
«Աշխարհում ամենակարեւորն ընտանիքն է: Գնահատենք այն, ինչ ունենք հենց հիմա: Արժանի լինենք նրան, ինչ Տերը տվել ա, ու վայելենք մեր սիրելիների երջանկությունը: Աստված օրհնի բոլորիս»,- գրել է Անաիսը:
Անաիս Սարդարյանը՝ որդու հետ
Դերասանուհին պատմել է նաեւ, որ Մոնթեն կենդանիներ շատ է սիրում. «Վախ չունի: Իր անվախության շնորհիվ կյանքը լրիվ ուրիշ գույներով ենք ապրում: Տեր ջան, շնորհակալ եմ նվիրածդ ամեն վայրկյանի համար»:
BRAVO.am
Լուսանկարները՝ Անաիս Սարդարյանի ինստագրամյան էջից


×
7,969





