×


Քիմ Քարդաշյանին նոր սիրավեպ են վերագրում

Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից շատ չանցած՝ խոսակցություններ են տարածվել, որ Քիմ Քարդաշյանը նոր ընտրյալ ունի:

Համացանցում տեղեկություններ կան, որ նա հանդիպում է CNN-ի թղթակից Վան Ջոնսի հետ: Դեռ հայտնի չէ, թե որքանով են լուրջ այդ հարաբերությունները:

Վան Ջոնսը եւ Քիմ Քարդաշյանը


Հայտնի է, որ նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ Քարդաշյանը համագործակցելիս է եղել փաստաբանական #cut50 խմբի հետ: Ջոնսը ոչ միայն լրագրող է, այլ նաեւ փաստաբան: Ըստ Daily Mail-ի՝ Քարդաշյանի հետ նրանք 2018-ին աշխատել են Ալիս Ջոնսոնին ցմահ բանտարկությունից ներում շնորհելու դատավարության ժամանակ:

40-ամյա Քարդաշյանի ու 52-ամյա Ջոնսի հնարավոր սիրավեպը բավական բուռն արդեն քննարկում են Twitter-ում:

Քիմ Քարդաշյանը


Ջոնսը 2019 թվականին է ամուսնալուծվել Ջանա Քարթերից, որի հետ ապրել է 14 տարի: Քարդաշյանի ամուսնալուծութան մասին հայտնի է դարձել փետրվարին: Ուեսթից բաժանվելու մանրամասները ցուցադրվելու են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի եզրափակիչ եթերաշրջանում:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW