Անահիտ Կիրակոսյանը երեկ դարձել է 31 տարեկան: Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին թեեւ որոշել էր տարեդարձը չնշել, ամուսինն այլ ծրագրեր է ունեցել եւ անակնկալի է բերել իրեն: Օրվա մանրամասները հոբելյարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Կեսգիշերին ինձ անակնկալ արեցին երեխաներս. Լաուրան նշանածի հետ տորթով ներս մտավ, շնորհավորեցին եւ հետո հանձնեցին իրենց նվերները: Աղջիկներս ձեռագործ շապիկ նվիրեցին՝ Անուլիս գրածներով: Հայկս իմ սիրելի շոկոլադներով եւ սուրճով փունջ էր պատրաստել: Շատ հուզվեցի այդ անակնկալից, քանի որ իրենք իրենց ձեռքով էին պատրաստել, ինչն ավելի թանկ է ինձ համար»,- նշել է դերասանուհին:
Նրա օրը սովորականի պես սկսել է թատրոն փորձի գնալով.«Աշխատանքային օրս սկսվեց տարբեր անակնկալներով, զանգերով ու շնորհավորանքներով: Քաղաքի որ վայրում էլ լինում էի, ինձ նվերներ եւ ծաղկեփնջեր էին ուղարկում բոլոր այն մարդիկ, որոնց հետ մեծ աշխատանք էի տարել արցախցիներին օգնելու ժամանակ: Անգամ Չինաստանից, ԱՄՆ-ից, Մոսկվայից, այնքան շնորհակալ եմ այդ վերաբերմունքի համար, անսպասելի ու հաճելի էր: Անկախ ինձնից՝ օրս դարձավ տոնական»,-նշել է նա եւ ավելացրել.«Իմ սիրելի Լուսինեն զանգահարեց եւ ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Գնացի իրենց տուն եւ տեսա, որ տորթ է պատրաստել՝ «Անուշ» ներկայացման թեմայով. շատ հուզիչ էր»:
View this post on Instagram
Անահիտը պատմել է ամուսնու անակնկալի մասին.«Ի սկզբանե Արտակին ասել էի, որ ոչինչ չեմ ուզում անել, քանի որ իրոք սիրտ չկա բոլորիս համար հայտնի ու հարգելի պատճառներով: Ընդհանրապես տրամադրություն չունեի: Բայց Արտակն իմ փոխարեն հավաքել էր մեր երկու ընտանիքներին եւ ինձ էլ հրավիրել: Լուսանկարներից էլ պարզ երեւում է, որ պատրաստված չեմ: Ավելին՝ սպորտային հագուստս տեղում փոխեցի Արտակի նվիրած նոր հագուստով»:
Դերասանուհին այժմ միայն մի բանի մասին է երազում.«Խախաղությունից բացի, ուրիշ ոչնչի մասին չեմ երազում: Կյանքն էլ առաջվանը չէ ու չի էլ կարող լինել: Բոլորս ենք փոխվել, ինչքան էլ ասում ենք՝ կյանքը շարունակվում է»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: