BRAVO.am-ն առաջինն է հայտնել, որ Գարիկ Պապոյանի եւ Մարիաննա Վարդանյանի ընտանիքում կծնվի երրորդ երեխան: Երաժշտի կնոջ գեղեցիկ կարգավիճակը տեսանելի է լուսանկարներում եւ տեսանյութերում, որոնք Մարիաննան հրապարակում է Ինստագրամի իր էջում: Իսկ ամենաթարմերն արվել են վերջերս Դուբայում անցկացրած ընտանեկան հանգստի ժամանակ:
Այսօր էլ Մարիաննան «Սթորի» բաժնում տեղադրել է փոքրիկի համար ստացած նվերները, որոնցից էլ պարզ է դառնում, որ զույգի երրորդ բալիկն աղջիկ է:
Գարիկն ու Մարիաննան երկու դուստր ունեն՝ Ամելին եւ Ադանեն:
BRAVO.am


×
35,311






