Մոդել Լյուսի Հայրապետյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Դոմինիկյան Հանրապետությունում՝ տպավորություններով եւ, իհարկե, լուսանկարներով կիսվելով ինստագրամյան հետեւորդների հետ: Նա նշել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ ինչպես է անցկացնում օրերը Պունտա Կանայում, եւ արդյոք չի ձանձրանում միայնակ:
Լյուսին երկու լուսանկար է հրապարակել, որոնցում կիսամերկ պառկած է լողափին, եւ նշել է, որ վերոնշյալ հարցերին սպառիչ պատասխանը հենց այս կադրերը կլինեն:
Լուսանկարը՝ instagram.com/lustniak/ Լյուսի Հայրապետյանը
«Արեւապաշտպան դեմքին պետք է միշտ. վերջերս իմացա: Միրգ, գիրք, արեւ ու Լուսին: Որտեղ արեւ ու ավազ, ես մոտավորապես այ այսպես... :) Բան չի փոխվել: Ավանդական էլի. ում համար՝ լողափին, ում համար էլ՝ մերկ: Նոր նյութերի հոտ եմ առնում:): Ոնց ասում էր Նիլ Սայմոնը՝ մենք այն ենք, ինչ կանք: Մարդիկ չեն փոխվում, սովորույթները՝ նույնպես», - գրել է նա:
Մոդելը բոլորին աշխատանքային սիրուն շաբաթ է մաղթել. «Ամառը մոտ է, ես էլ ճմկտած եմ ման գալիս:)»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: