×


Արենա Զեյնալյանը՝ Երեւան գալու առիթի եւ սիրելիի արձագանքի մասին

Լոս Անջելեսում մեկուկես տարի ապրելուց հետո Արենա Զեյնալյանը օրեր առաջ եկել է Երեւան: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, որոշումը շատ արագ է կայացրել:

«Եկել եմ կարճ ժամանակով: ԱՄՆ կվերդառնամ ամռանը: Քանի որ այս շրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը համեմատելի հանգիստ է, որոշեցի ճամփորդել: Մայրիկիս, ընկերներիս, հարազատներիս տեղեկացրի ու արագ կազմակերպեցի: Մայրս էլ Թեհրանից եկավ Երեւան: Շատ էի կարոտել մեր քաղաքը: Այստեղ ուրիշ է. տանն ես, հարազատ շունչ ես զգում: Միեւնույն ժամանակ էլ, կարծես երեկ լիներ, որ գնում էի Միացյալ Նահանգներ: Այնտեղ ժամանակն իսկապես թռչում է»,- ասել է մոդելն ու հավելել, որ ամենաշատը հայկական ջերմությունը, համեղ ուտելիքներն ու այստեղի հանգիստ կյանքն էր կարոտել:

Արենա Զեյնալյանը


Արենան պատմել է նաեւ, թե ինչու է առանց սիրելիի եկել.«Շատ էր ուզում, բայց աշխատանքն այնպիսին է, որ չկարողացավ գալ: Տխուր էր, որ անգամ կարճ ժամանակով մեծ տարածություն է բաժանելու մեզ, բայց եւ ուրախ էր, որ ես մայրիկիցս, Երեւանից ու հարազատներիցս կարոտս առնելու եմ գալիս: Շատ մոտ ապագայում պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները»:

Հետաքրքրվել ենք նաեւ գործնական նորություններից: Նա պատմել է, որ ավարտվել է   «Լոսի Սոսը» սիթքոմի առաջին եթերաշրջանը, հնարավոր է՝ նկարահանվի նաեւ երկրորդը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արենա Զեյնալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW