×


Թեժ Ամառ, բարձր բիթեր Երեւանում

Այս ամառ նախորդի նման չենք սահմանափակվելու home փարթիներով: Մեր երկրում կորոնավիրուսային լոքդաուններն ու «չի կարելիներն» այլեւս անցյալում են, իսկ բազմամարդ միջոցառումները, կարծես, արդեն լավ էլ թույլատրելի են:

Մինչ արտասահմանում ակումբները փակ են, փառատոնները՝ արգելված, Հայաստանը միջազգային ժամանցային լոկացիա դարձնելու իսկը ժամանակն է:

Ուրախալի է, որ MOCT պրոմո թիմն այս ուղղությամբ արդեն անցել է գործի եւ նախաձեռնել շատ սպասված միջոցառումների շարք (այստեղ արժե բացել օրացույցը եւ շրջանակի մեջ առնել մայիսի 30-ից հունիսի 18-ը):

Այսպիսով, ամռան նախօրեից՝ մայիսի 30-ից, մինչեւ հունիսի 18-ը կանցկացվի երաժշտության եւ արվեստի ALTERATION փառատոնը, որի նպատակը Հայաստան փոփոխություն բերելն է: Այդ օրերին Երեւանի նախկին «Այրարատ» կինոթատրոնի լքված շենքը նորից կդառնա մշակութային կենտրոն՝ հյուրընկալելով աշխարհահռչակ էլեկտրոնային արտիստներ NINA KRAVIZ-ին, RICARDO VILLALOBOS-ին, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից հրավիրված եւ տեղային տասնյակից ավելի DJ-պրոդյուսերների: Միջոցառումներ տեղի կունենան նաեւ Երեւանի ժամանցի այլ վայրերում:

Էլեկտրոնային երաժշտությանը կգան լրացնելու ջազ, փոփ, ռոք, նվագախմբային, էքսպերիմենտալ, հիփ-հոփ, ռեփ ժանրերը: Լոկացիան մոդեռն լույսի ներքո կներկայացվի բեմային եւ լուսային դիզայնի, VR եւ 3D մեփինգի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող  С Е Т А П  եւ СИЛА СВЕТА  ռուսական ստուդիաների թիմերի կողմից: Փառատոնը հնարավոր կլինի դիտել PandaMR-ում, որի ընթացքում հենց օգտատերերը հնարավորություն կունենան հեռարձակումներ կատարել եւ մասնակցել «Be a Streamer» մրցույթին:

Փառատոնը կդառնա արվեստի եւ երաժշտության տարբեր ոճերի խաչմերուկ-կամուրջ՝ ալտերացիայի ենթարկելով քաղաքային, հասարակական եւ մարդկային մի շարք արժեքներ, ստեղծելով շփման ժամանակակից միջոցներ նախընտրող համայնքներ:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան ֆրանսիական «Պետանք» սպորտաձեւի մրցաշարեր, որոնց կայացմանը կաջակցի VIVARO ընկերության միջազգային VBET բրենդը:

Եվս մեկ էլեկտրոնային մեծ միջոցառում տեղի կունենա Triangulum համայնքի նախաձեռնությամբ:

Հունիսի 5-ին Motor Yerevan-ում էլեկտրոնային երաժշտության եւ ժամանցային միջոցառումների սիրահարները երեկոն կանցկացնեն ֆրանսիացի POLOCORP-ի՝ Disco Halal լեյբլի ամենավառ արտիստներից մեկի կատարումների ներքո: Ի դեպ, VIVARO ընկերությունը նաեւ այս միջոցառման գլխավոր աջակիցներից է:

Այսպիսով՝ այս ամառ Հայաստանը կդառնա զբոսաշրջիների եւ երիտասարդության միջազգային ժամանցային կենտրոն:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW