×


«Ամուսինս եւս երկու երեխա է ուզում»․ Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի որդու ատամհատիկի լուսանկարները

Դերասան Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի որդին՝ Մարկն, արդեն ատամիկներ ունի։ Ծնողները մայիսի 30-ին կազմակերպել էին ինն ամսական տղայի ատամհատիկի արարողությունը՝ լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին։

Փոքրիկի առաջին ատամիկը մայրին է նկատել․«Տղաս, ինչպես շատ երեխաներ, սովորություն ունի այտերս եւ դունչս «ուտելու»։ Մայիսի 29-ի երեկոյան խաղում էինք, նա կրկին կծում էր այտս, ծակոց զգացի, փորձեցի տեսնել, բայց դեռ չէր երեւում, քիչ անց կերակրելիս գդալի կտկտոցը զգացի. ատամիկը դուրս էր եկել։ Հաջորդ օրը կազմակերպեցինք արարողությունը՝ հետեւելով ավանդույթներին»,-պատմել է Մարիամը։

Տիգրան Մնացականյանը՝ կնոջ եւ որդու հետ


Հավաքույթը զվարճալի է անցել.««Խանգարող» անակնկալներ եղան. ապագա մասնագիտությունը որոշելու պահին մեր շունը` Դանան, պահանջեց իրեն շտապ դուրս տանել։): Ուրախ կլինեմ, եթե Մարկիս ընտրած մասնագիտությունը հետագայում նրա սրտով լինի եւ մեծ կինոռեժիսոր դառնա։ Երբ տղաս ծնվեց, եւ գնացինք ծննդյան վկայականը ստանալու, ամուսինս հպարտությամբ ասաց՝ Մարկ Տիգրանովիչ` իսկական բժշկի կամ իրավաբանի անուն-հայրանուն։ Իսկ ես երազում եմ, որ որդիս տաղանդավոր երգիչ դառնա»,-նշել է դերասանի կինը։

Ըստ մայրիկի՝ Մարկը խելացի եւ աշխույժ երեխա է․«ժպտերես, կենսուրախ, մարդամոտ եւ աստղով տղա է։ Բացի այն, որ ունի շատ խաղալիքներ, ցանկացած այլ իր դարձնում է իր համար խաղալիք։ Իսկ ամենասիրելի զբաղմունքը մենք ենք` ես եւ հայրիկը, հատկապես ամուսնուս ականջի, իմ հոնքերի ու թարթիչների հետ է սիրում խաղալ:)»։

Մարկը


Մարիամը նշել է, որ Տիգրանը եւս երկու երեխա է ուզում․«Ես դեռ պատրաստ չեմ կրկին մայրանալու, ամուսինս ուզում է։ Մարկը մեր կյանքում շատ բան փոխեց, եւ մենք մեր կյանքի յուրաքանչյուր ազատ վայրկյան նրան ենք նվիրում»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Հովհաննիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW