Հայկական «VO.X» երաժշտական նախագծի պրոդյուսեր Արամ Րիանը եւ երգահան, երաժշտական պրոդյուսեր Մեյ Զոյանն ամուսնացել են։ Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան անկեղծ գրառմամբ՝ անձնական էջերում փոխելով նաեւ ամուսնական կարգավիճակը։
«Միասին անցանք բազմամյա ընկերության բոլոր թեստերով, եղանք կես խոսքից իրար հասկացող կոլեգաներ, բարդ պահերին միմյանց կողքին մնացող հրեշտակներ: Տարիների ընթացքում տեսնելով, որ մեր կյանքերի ուղիները, նպատակները, տեսլականները, ճաշակները եւ հումորի զգացումները համընկնում են, որոշեցինք ամրագրել մեր միասնությունը՝ որպես մեկություն, որպեսզի այսուհետ ավելի միաբանված ծառայենք Աստծուն ու մարդկանց մեր գործով, երաժշտությամբ եւ ասելիքով: Հայաստանի այս ծանրագույն իրավիճակում մեր խիղճը թույլ չտվեց անել հարսանիք կամ որեւէ խնջույք: Պայմանավորվել ենք, որ շարունակելու ենք չխախտել միմյանց մարդկային իրավունքները, չոտնահարել անձնական երազանքները, հարգել ինդիվիդուալ տարածքը եւ հորդորելու ենք իրար առաջնորդվել ըստ սիրո միակ ճշմարիտ բնութագրի, այն է՝ 1 Կորնթացիներին 13: Օրհնում ենք բոլորիդ եւ մաղթում ձեր կյանքում Աստծո լույս, ուժ, սեր եւ համբերություն», - իր էջում գրել է Արամը։
Մեյն էլ իր հերթին կարճ գրառմամբ նշել է.«Ահա իմ միակողմանի ճանապարհի հիասքանչ նոր փուլն՝ իմ կյանքի սիրո հետ»։
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում։
«Բարեւ, աղջիկս» եւ «Կյանքից թանկ» երգերը «VO.X» երաժշտական նախագծի՝ վերջին շրջանում տարածում գտած ստեղծագործություններից են:
Արամ Րիանի եւ Մեյ Զոյանի համատեղ երգերի հղումը՝
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: