Դերասան-ամուսիններ Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի որդին դարձել է 5 տարեկան: Էդուարդի համար ծնողները մանկական տոն են կազմակերպել ժամանցի վայրերից մեկում՝ օրվա լուսնակարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:
«Էդուարդի տարեդարձին միշտ շատ անհամբեր ենք սպասում. Տեղի ընտրությունը միանգամից պարզ էր մեզ համար, քանի որ մեր ընտանիքի ամենասիրելի վայրերից մեկն էր: Նրա ծննդյան տոները միշտ շատ տարբերվող են եղել: Երբ այս անգամ հարցրինք, թե որտեղ կուզեր նշեինք, շատ հստակ ասաց՝ Եգիպտոսում: Շատ պահանջկոտ երեխա է, կարծում եմ՝ պապայի գեներն են:)»,-պատմել է Նոնան:
Ասում է՝ ծննդյան օրվանից տղային շատ ազատ է թողել իր ընտրություններում. «Ամեն բան եղել է նրա մեծ սրտիկի ցանկությամբ: Նկարվել չի սիրում, ու երբ փորձում ենք գոնե թաքուն նկարել, արագ նկատում է ու պահանջում, որ ջնջենք:): Ծննդյան օրն էլ բարդ եղավ լուսանկարելու հարցը: Անգամ միջադեպ եղավ. լուսանկարչին «ծեծում» էր իրեն թաքուն նկարելու համար:)»:
Դերասանուհին նշել է, որ շատ լավ օր են անցկացրել.«Ամենամտերիմ մարդկանց հետ ենք տոնել: Էդուարդը մտավախություն ուներ, որ հյուրերը շատ են, ու տորթը չի հերիքի իրեն:), իսկ մոմերը փչելիս ես խարդախություն եմ արել ու հուշել՝ ինչ երազանք պահի: Բայց գիտեմ, որ դա իր համար էլ է երազանք, հակառակ դեպքում չէր համաձայնի»:
Նոնայի խոսքով՝ տղան շատ է փոխվել.«Միասին զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ: Մեր ամենալավ ընկերն է, ինքն էլ մեզ է այդպես ընդունում եւ վաղուց երբեմն մեզ մեր անուններով դիմում: Ամեն անգամ, երբ հարցնում էինք՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, միշտ հստակ ասում էր՝ բժիշկ: Ծննդյան օրը, երբ հերթական անգամ հնչեց այդ հարցն, ասաց՝ դերասան: Ես եւ Դավիթը նայեցինք իրար, «Վա՜յ-վայ, չէ, Էդի»՝ եղավ մեր առաջին արձագանքը»:
Տղան քույր կամ եղբայր է ուզում ունենալ.«Նախկինում ասում էր՝ չի ուզում, ոչ մի դեպքում, պետք է լացի անընդհատ, մեզ խանգարելու է: Մի քանի օր առաջ առանց որեւէ հարցի, մեզ ասաց, քույրիկ չէ, բայց եղբայր արդեն ուզում է: Էլի մենք նայեցինք միմյանց, զարմացանք, եւ ես փակեցի այդ թեման»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոնա Թելոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: