×


Քննարկվում է Արքայազն Հարրի ու Մեգան Մարքլի նորածին դստեր անունը

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը երեկ կիսվել են ուրախ նորությամբ. զույգն աղջիկ է ունեցել: Փոքրիկը ծնվել է հունիսի 4-ի առավոտյան՝ Սանտա Բարբարայի ծննդատանը:

«Նա 3,5 կգ է: Մայրիկն ու երեխան իրենց առողջ ու լավ են զգում, նրանք արդեն տանն են», - նշված է զույգի պաշտոնական հաղորդագրությունում:

Երեխային անվանել են Լիլիբեթ Դիանա՝ երկու տատիկների պատվին: Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն մտերիմները Լիլիբեթ են կոչում, իսկ Դիանան Ուելսի դքսուհին էր ու Հարրիի մայրիկը:

Մեգան Մարքլը՝ որդու հետ


Հարրին ու Մեգանը նաեւ անհատական ուղերձ են տեղադրել իրենց Archewell բարեգործական կազմակերպության կայքում.«Հունիսի 4-ին օրհնվել ենք մեր դուստր Լիլիի ծննդով: Դա ավելին էր, քան կարող էինք երբեւէ պատկերացնել: Առաջվա պես շնորհակալ ենք սիրո ու աղոթքների համար, որոնք եղել են ամբողջ աշխարհից: Շնորհակալ ենք ձեր անփոխարինելի բարության ու աջակցության համար»:

Իրենց շնորհավորել ցանկացողներին նրանք խնդրել են գումար փոխանցել կանանց ու աղջիկներին աջակցող ոչ առեւտրային կազմակերպություններին:

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը


Մարքլի հղիության մասին զույգը հայտնել է Սուրբ Վալենտինի տոնին ու շատ ռոմանտիկ եղանակով: Իսկ Օփրա Ունֆրիին տված հարցազրույցի ժամանակ բացահայտել են երեխայի սեռը: «Երեխա ունենալը երջանկություն է: Իսկ երբ տղա ունեք, իսկ հետո աղջիկ է ծնվում, էլ ինչի՞ մասին կարելի է երազել: Մեր ընտանիքում արդեն չորսով ենք, ինչպես նաեւ 2 շուն ունենք»,- ասել էր Մարքլը:

Նրանց որդին՝ Արչին, ծնվել է 2019 թվականի մայիսի 6-ին Լոնդոնում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Tatler, Vogue

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW