×


Ծնվել է Մարտինի եւ Հռիփսիմեի երկրորդ երեխան

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգի երեխան ծնվել է երեկ՝ հունիսի 8-ին, Լոս Անջելեսի ծննդատներից մեկում:

Երգչուհին որդի է ունեցել: Զույգը դեռ չի հայտնել երեխայի անունը, սակայն մտերիմների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:



«Բարի գալուստ, մեր երկրորդ հրաշք», - Ինստագրամի իր էջում գրել է Հռիփսիմեն: Իսկ մինչ այդ Մարտինը ստորեւ ներկայացված լուսանկարն էր հրապարակել ծննդատնից՝ «Գնացիիինք» գրառմամբ:





Շնորհավորում ենք զույգին՝ նորածին փոքրիկին եւ բոլոր երեխաներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Զույգի առաջնեկը՝ Լեոն, 6 տարեկան է:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW