Հունիսի 8-ին ռեփեր Քանյե Ուեսթը 44 տարեկան է դարձել, ինչի առթիվ նրան շատ գեղեցիկ շնորհավորել է նախկին կինը:
Քիմ Քարդաշյանը համատեղ լուսանկար է հրապարակել Ինստագրամում երեխաների՝ Նորթի, Սեյնթի ու Փսալմի հետ ու գրել.«Բարի տարեդարձ: Սիրում եմ քեզ հավերժ»:
View this post on Instagram
Գրառումը բուռն քննարկումներ է առաջացրել օգտատերերի շրջանում ու 4 միլիոնից ավելի հավանումներ ստացել: Մեկնաբանություններում ոմանք պարզապես ուրախացել են, որ նրանց համատեղ լուսանկարն են տեսնում, որոշներն էլ հույս են հայտնել, որ զույգը կարող է վերամիավորվել:
Ուեսթն իր տարեդարձը նշել է Gap-ի հետ երկար սպասված համագործակցությամբ: Նա ներկայացրել է Yeezy-ի նոր վերարկուն, որն արժե 200 դոլար:
Ուեսթն ու Քարդաշյանը փետրվարին են ամուսնալուծվել՝ 6,5 տարվա համատեղ կյանքից հետո: Բաժանվելուց հետո զույգը ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը, որոշ մանրամասներ հայտնի են դառնում «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի եզրափակիչ ցուցադրությունից:
Քարդաշյանն արցունքներին աչքերին խոստովանել էր, որ այլեւս այդպես չի կարող. «Նա ուրիշ նահանգ է մեկնում ամեն տարի, իսկ ես պետք է երեխաներին մեծացնեմ: Նա հիանալի հայր է, կարծում եմ՝ արժանի է մեկին, ով կկարողանա աջակցել իրեն ամեն հարցում, նրա հետ կլինի ամենուր ու կտեղափոխվի Վայոմինգ: Ես չեմ կարող դա անել»:
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: