×


Մարինայի եւ Սեյրանի որդու առաջին լուսանկարներն ու դերասանուհու վախը

Դերասան-ամուսիններ Մարինա Մնացականյանի եւ Սեյրան Մովսիսյանի որդին՝ Միկան, 6 ամսական է: Ծնողները որոշել առաջին անգամ հանրությանը ցույց տալ փոքրիկին: Տղայի լուսանկարները Մարինան տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել նրա մասին:

«Նշել ենք Միկայի առաջին ամսականը, որից հետո ամեն ամսականին շնորհավորել ենք իրար եւ ինչ-որ իր ենք գնել նրա համար: Կապ չունի՝ խաղալիք, թե հագուստ. ավանդույթ է դարձել»,-պատմել է դերասանուհին:

Բալիկի ծննդից հետո թե ինչու չէր հրապարակում որդու լուսանկարները, Մարինան ասել է.«Չեմ կարող բացատրել՝ ինչու չէի ցանկանում: Երեւի մամաները կհասկանան. ինքնապաշտպանական երեւույթ էր, վախենում էի: Իրոք, դրա պատասխանը հստակ չեմ կարող տալ: Հիմա ուզեցի հրապարակել»:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը՝ որդու հետ


Տղայի 2 ամսականը լրանալուց հետո Մարինան վերադարձել է թատրոնի աշխատանքին: «Բախտս բերել է, որ օգնողներ ունեմ: Մայրս է շատ օգնում, մորաքույրները, հորաքույրները: Նաեւ քրոջս կառանձնացնեմ. չէի պատկերացնում, որ այդչափ ուշադիր մորաքույր կլինի»,-նշել է նա:

Ասում է՝ Միկան հայրիկին շատ է սիրում.«Թեեւ Սեյրանն աշխատանքի բերումով հաճախ տանը չի լինում, եւ լինում են օրեր, որ չի տեսնում օրվա ընթացքում, բայց երբ տեսնում է, միանգամից արձագանքում է: Պապայի հետ շատ լավ է: Սերոն ինձ շատ է օգնում. մեր տղան առավոտյան շուտ է արթնանում, ամուսինս պահում է, որ ես քնեմ մի փոքր»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մնացականյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW