×


Քանյե Ուեսթին եւ Իրինա Շեյքին միասին են նկատել Պրովանսում

Մայիսի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը հանդիպում են: Այն ժամանակ ռեփերի ու մոդելի երկրպագուներն այդքան էլ լուրջ չվերաբերվեցին այդ լուրին, սակայն երեկ տեղեկությունը կարծես թե հաստատվել է:

Ուեսթին ու Շեյքին ֆրանսիական Պրովանսում են նկատել, որտեղ նրանք նշել են ռեփերի 44-ամյակը: Ականատեսի վկայությամբ՝ նրանք լավ ժամանակ են անցկացրել միասին, զբոսնել, ուրախացել ու լուսանկարվել:





Մի քանի ժամ անց զույգն արդեն Նյու Ջերսիի օդանավակայանում է եղել, ուր ժամանել է Ուեսթի անձնական ինքնաթիռով:

Ֆրանսիան միշտ էլ ռեփերի սիրելի վայրն է եղել: Նա այնտեղ շատ ժամանակ է անցկացրել նաեւ Քիմ Քարդաշյանի հետ, երբ 2012 թվականին նոր են սկսել հանդիպել: Ուեսթը նրան առաջին անգամ ժամադրության հենց Փարիզ է տարել, իսկ 2014-ին Ֆլորենցիայում նախատեսված հարսանիքից առաջ նրանք մեծ խնջույք են կազմակերպել Վերսալի պալատում:

Ուեսթն ու Շեյքն իրար ճանաչում են 2010 թվականից. մոդելը նկարահանվել է ռեփերի հայտնի Power երգի տեսահոլովակում, իսկ դրանից 2 տարի անց նա նորաձեւության եվրոպական շաբաթներին ներկայացել է Ուեսթի Yeezy բրենդի հագուստներով:

Ուեսթը եւ Քարդաշյանն ամուսնալուծվել են այս տարվա փետրվարին: Նրանք 4 երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը: Իրինա Շեյքն էլ դուստր ունի դերասան Բրեդլի Քուփերից, որից բաժանվել է 2019 թվականին: Լեան 4 տարեկան է:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ harpersbazaar.com

Կարդալ ավելին

Quality Sign BW