×


6 տարի անց Ադելը նոր ալբոմ կներկայացնի. կլինեն երգեր նաեւ ամուսնալուծության մասին

Ադելի երկրպագուների համար լավ նորություն կա: Նա պատրաստվում է 6 տարվա դադարից հետո ներկայացնել իր նոր ալբոմը:

Երգչուհու նախորդ ալբոմը՝«25»-ը թողարկվել է 2015 թվականին: Այդ տարիների ընթացքում նրա կյանքում շատ փոփոխություններ են եղել՝ հասցրել է ամուսնալուծվել ու բավական նիհարել:

Ադելի մտերիմներից մեկը, որը նախընտրել է անանուն մնալ, տեղեկացրել է, որ վերջին ամիսներին նա մշտապես ստուդիայում է եղել, ձայնագրել է նոր երգեր ու անհամբերությամբ է սպասում, թե երբ է դրանք ներկայացնելու: Բաժանման մասին երգեր եւս լինելու են նոր ալբոմում:

«Նա մարզվում է շաբաթական 5 օր: Հիմա գտնվում է ֆիզիկական ու հոգեբանական հիանալի վիճակում»,- բրիտանական Eonline պարբերականին ասել է աղբյուրը:


Նոր ալբոմի մասին ակնարկել է նաեւ երգչուհու ընկեր, բրիտանացի հաղորդավար Ալան Կարը: «Մի քանի երգ եմ լսել ալբոմից: Աստված իմ, որքան հիանալի են դրանք: Այդ ձայնն ասես հին ընկեր լինի: Էլի կատարողներ կան, որոնց ձայնը նման է Ադելին, սակայն լսում եք նրան ու հասկանում, որ կա միայն մեկ Ադել»:

Վերջին անգամ նա հանրության առաջ ներկայացել է 2020-ի հոկտեմբերին Saturday Night Live հաղորդման ընթացքում: Ադելն իր երկրպագուներին զարմացրել էր նոր տեսքով ու նշել, որ դեռ ավարտին չի հասցրել ալբոմի հետ կապված աշխատանքները:

Ադելը սկսել է հանդիպել գործարար Սայմոն Կոնեկիի հետ 2011 թվականին: 2017թ. նրանք ամուսնացել են, իսկ 2 տարի անց՝ բաժանվել: Նրանց որդին՝ Անջելո Ջեյմսը ծնվել է 2012-ին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW