×


Էնն Հեթուեյի անսովոր դիմակը թրենդային է դարձել

Դերասանուհի Էնն Հեթուեյը պարզապես քայլել է Նյու Յորքի փողոցներում ու կորոնավիրուսային այս ժամանակներում նոր թրենդի հեղինակ դարձել: Ուշադրություն է գրավել նրա դիմակը, որի վրա փակցված են եղել տարբեր պատկերներ:

Հայտնի չէ, թե որքանով են դրանք խանգարում տեսնել, սակայն արտառոց տեսք միանշանակ տալիս են ու օգնում անճանաչելի մնալ: Պապարացիները խոստովանել են, որ հազիվ են ճանաչել դերասանուհուն: Նյույորքյան շոգ օրվա համար նա կարճ զգեստ է ընտրել ու շատ ոճային տեսք ունեցել:

Էնն Հեթուեյը


Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Էննը տարբերվող դիմակ է կրում. ավելի վաղ նա «կարմիր շրթունքներով» էր փողոց դուրս եկել:

Էնն Հեթուեյը


Վերջին շաբաթների ընթացքում Հեթուեյը Ջարեդ Լետոյի հետ սերիալում է նկարահանվել: Այն ամուսնալուծված կնոջ մասին է, որը փորձում է հաղթահարել դեպրեսիան, երբ ամուսինն ավելի երիտասարդ ընկերուհու պատճառով թողնում է նրան:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Elle

Կարդալ ավելին

Quality Sign BW