×


Էլեն Ազնավուրյանի հարսանիքի անակնկալներն ու հուզիչ պահերը

Էլեն Ազնավուրյանը հունիսի 26-ին ամուսնացել է: BRAVO.am-ի հետ նախորդ զրույցի ժամանակ դերասանուհին նշել էր, որ այս տարի ծրագրում են հարսանիք անել:

Էլեն Ազնավուրյանը


Նրա եւ սիրելիի՝ Բորիս Մկրտչյանի հարսանեկան արարողության լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են սոցիալական ցանցերում, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:




Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրվելուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո զույգը հարազատների հետ առիթը նշել է ռեստորանային համալիրներից մեկում:



Երեկոյի ընթացքում հուզիչ պահեր շատ են եղել: Նորահարսիկը արտասվել է հայրիկի հետ պարելիս:



Հուզառատ է եղել նաեւ Էլենի անակնկալն իր մայրիկին եւ սկեսրոջը. նա կատարել է Գոռ Եփրեմյանի եւ Սարգիս Ավետիսյանի «Մամ» երգը:




BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ կյանք:

BRAVO.am
Լուսանկարները եւ տեսանյութերը՝ arusikmarkosyan_photo եւ avenyanphoto

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW