×


Էրիկը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանն ու Գոռ Սուջյանը կերգեն Newmag Summer Fest-ում

Հուլիսի 16-ին «Երազ» այգում Newmag հրատարակչությունը կազմակերպում է ամառային փառատոն՝  Newmag Summer Fest 2021-ը:

Newmag Summer Fest-ը կսկսվի վաղը կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ։
Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ:

Գրադարան սրճարանում՝ Location 1-ում, հանդիպումներ կլինեն Newmag-ի հայ հեղինակների հետ.

14:00-14:50՝    Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը»
15:00-15:50՝    Արա Թադեւոսյան «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»
16:00-16:50՝    Հարութ Կբեյան «Լոտո»
17:00-17:50՝    Անի Քոչար «Հանձնվել չկա»

Օրվա ավարտին Music Hall-ում տեղի կունենա համերգ Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Սրբուհի Սարգսյանի, Գոռ Սուջյանի մասնակցությամբ.

21:20-21:30՝    Էրիկ Կարապետյան
21:30-22:00՝    Սոֆի Մխեյան
22:00-22:20՝    Սրբուհի Սարգսյան
22:20-22:50՝    Գոռ Սուջյան

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է այս հղումով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին