×


«Իր երազածի նման անցավ». Նարինե Պետրոսյանի ավագ դստեր 13-ամյակի լուսանկարները

Նարինե Պետրոսյանի ընտանիքում հուլիսի 11-ը տոնական օր է: Դրամատիկական թատրոնի դերասանուհու ավագ դուստրն՝ Անին, դարձել է 13 տարեկան: Ծնողները եւ քույրերը, ընտանեկան սովորույթի համաձայն, կեսգիշերին փուչիկներով եւ անակնկալներով շնորհավորել են հոբելյարին: Քույրիկները նախօրոք նվերներ էին ընտրել ավագ քրոջ համար: Այս մասին BRAVO.am–ին ասել է Նարինեն եւ հավելել, որ դուստրը տոնական օրվան երկար, մանրակրկիտ կերպով եւ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել:


Դերասանուհու խոսքով՝ ամեն ինչ դստեր մտահղացմամբ եւ ցանկությամբ է կազմակերպվել. իր նախընտրելի ոճով հատուկ զգեստ է կարվել, երեկոյի ձեւավորումը, տորթի ընտրությունը եւս իրենն է եղել: Հյուրերի ցանկը կազմելիս էլ ծնողներին ասել է, որ ցանկանում է հասակակիցների հետ նշել իր օրը:


«Կարեւորն այն է, որ օրվա վերջում աղջիկս գոհ էր: Ամեն ինչ իր երազածի եւ մտածածի նման է անցել: Հետաքրքիր զգացողություններ ունեմ իր հետ կապված: Տարեդարձի օրն էլ ասել եմ, որ ինձ համար արդեն թինեյջեր է: Քանի որ առաջնեկն է, իրեն վերաբերող ամեն նոր երեւույթ յուրովի, ինչ-որ տեղ զարմանքով եմ ընդունում: Շատ հարցերի դեպքում երբեմն ասում եմ, որ այստեղ էլ հասանք, այսպես պետք է անել: Իսկ արդեն մյուս երեխաներիս դեպքում սովորական է լինում»,- պատմել է Նարինեն եւ հավելել, որ դուստրերին միշտ հիշեցնում է տորթի մոմերը փչելիս երազանք մտապահելու մասին եւ նշում, որ կարող են չբարձրաձայնել այդ երազանքի մասին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին