×


Գուրգեն Դաբաղյանի դստեր 1-ամյակի խնջույքի լուսանկարները

Գուրգեն եւ Իննա Դաբաղյանների դուստրն այսօր դարձել է մեկ տարեկան: Շուշաննայի առաջին տարեդարձի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել երեւանյան ժամանցի վայրերից մեկում: BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է զույգին փոքրիկ հոբելյարի հետ:


Երգիչը մեզ հետ զրույցում պատմել է, որ դստեր մեկամյակը տոնել են բարեկամների հետ.«Ոչ շատ մեծ խնջույք ենք կազմակերպել: Այս անգամ հյուրերի թվում նույնիսկ մեր ընկերները չկան»:


Նա ասել է, որ աղջկա տարեդարձը նշելու վայրն ինքն ու կինն են ընտրել.«Մենք նախընտրում ենք գեղեցիկը: Այնպիսի վայր ենք ընտրել, որտեղ կարելի է լավ եւ գեղեցիկ ժամանակ անցկացնել»:


Նախապատրաստական աշխատանքներով Գուրգենն է զբաղվել.«Աշխատել ենք, որ ամեն ինչ գեղեցիկ լինի: Տորթի եւ լուսանկարվելու համար նախատեսված անկյունի ընտրությունն Իննայինն է»:

Երգիչը նշել է, որ հատուկ թեմա չեն ընտրել բալիկի ծննդյան տոնի առթիվ, պարզապես գեղեցիկ անկյուն են պատրաստել փոքրիկ Շուշաննայի համար:


Տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ Շուշաննայի ատամհատիկի արարողությունը: Գուրգենն ասել է, որ աղջիկը «նկարչուհի» գրությամբ թղթիկն է ընտրել.«Իր ընտրությունը ընդունելի է մեզ համար:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին