×


Սեքսը վերադառնում է մեծ քաղաք. սերիալի նկարահանումներն ու մի քիչ ծերացած դերասանուհիները

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի երկրպագուները շուտով իրենց սիրելի կերպարներին նորից կտեսնեն հեռուստաէկրաններին: Կբացակայի միայն Սամանտա Ջոնսը. սերիալի շարունակությունն առանց նրա է:

Օրեր առաջ HBO Max-ը ցուցադրեց նկարահանումների առաջին դրվագը, որում 56-ամյա Սառա Ջեսիկա Փարկերը (Քերի Բրեդշոու),55-ամյա Սինտիա Նիքսոնը (Միրանդա Հոբս) եւ Քրիստին Դեւիս (Շարլոտա Յորք) քայլում էին իրենց սիրելի Նյու Յորքով:

Հեղինակները պլանավորում են նկարահանել սերիալի կես ժամանոց 10 մասեր: Քենդես Բուշնելի գրքի հիման վրա ստեղծված սերիալն առաջին անգամ ցուցադրվել է 1998 թվականին ու այդ ժամանակից սկսած էլ 4 ընկերուհիների պատմությունը հարազատ է դարձել միլիոնավոր կանանց: Նրանք նայել ու վերանայել են սերիալը, անգիր արել արտահայտությունները, խորհուրդներ ստացել հերոսուհիներից ու ոգեշնչվել նրանց նորաձեւ կերպարներից:



Արդեն 50-ն անց Քերին, Միրանդան ու Շառլոտը «Պատմությունը շարունակվում է» սիքվելում հարազատ են մնում իրենց կերպարներին, կրկին վառ զգեստներով են, աչքի են ընկնում իրենց անհատականությամբ ու նորից մտերիմ ընկերներ են: Քերին էլ չի հրաժարվել իր բարձրակրունկներից ու նորից սիրելի քաղաքի փողոցներում է: Սերիալն այն մասին կլինի, թե ինչպես է դասավորվել ամեն մեկի կյանքը տարիներ անց:


Սերիալում կլինեն նախորդ եթերաշրջաններում նկարահանված դերասաններից շատերը՝ Քրիս Նոթը (պարոն Բիգ), Ջոն Կորբերտը (Էյդան Շոու), Դեւիդ Էյգենբերգը (Սթիվ Բրեյդի):

Երկրպագուներին չի հիասթափեցրել այն հանգամանքը, որ հերոսուհիները կնճիռներ կամ սպիտակ մազեր ունեն, տարիքն իր գործն անում է, սակայն նրանց շատ է զարմացրել Դեւիսի դեմքը: Նա չափից շատ է օգտվել ֆիլլերներից ու սրսկումներից, արդյունքում գեղեցկուհի Շառլոտի դեմքը լրիվ արհեստական է դարձել:


Սերիալի շարունակությամբ ոչ բոլորն են ոգեւորված: «Ժամանակին այն շատ հայտնի շոու էր, ինչպես «Ընկերները», բայց չարժե վերադառնալ անցյալ: Պարզապես թողեք ամեն ինչ, ինչպես կա»,- մեկնաբանություններում գրել են մարդիկ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին