×


Լոպեսն ու Աֆլեքը կրքոտ համբույրով հաստատել են իրենց սիրավեպը

Վերջին մի քանի ամիսների ընթացքում լրատվամիջոցները բավական բուռն կերպով քննարկում են ու հրապարակումներ անում 2000-ականների ամենավառ աստղերի՝ Ջեննիֆեր Լոպեսի ու Բեն Աֆլեքի վերամիավորման մասին:


Նրանց նկատել են ռեստորանում ժամադրության ժամանակ, մեքենայում համբուրվելիս կամ էլ Հեմփթոնում զբոսնելիս: Թեեւ զույգն առանձնապես չէր թաքնվում լուսանկարիչներից, սակայն պաշտոնապես չէր էլ հայտնում նոր հարաբերությունների մասին:

Ամեն ինչ հաստատվեց հուլիսի 24-ին՝ Լոպեսի 52-ամյակի օրը, երբ հոբելյարը հրապարակեց Աֆլեքի հետ համբույրի լուսանկարը: Ֆոտոշարքի առաջին 3 կադրերում լողազգեստով միայնակ Լոպեսն է, ապա հայտնվում է նաեւ Աֆլեքը:

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo)


Այդ կադրից հետո համացանցում երկրպագուները սկսել են կատակել, որ նրանք պարզապես նկարում են Jenny From the Block տեսահոլովակի ռեմեյքը:




Լոպեսն ու Աֆլեքը կամ Բեննիֆերը, ինչպես նրանց անվանում էին լրագրողները, նորից միասին են իրենց բաժանումից 17 տարի անց: Նրանք սկսել են հանդիպել 2002 թվականին ու նույնիսկ պլանավորում էին ամուսնանալ, սակայն հարսանիքն արարողությունից մեկ օր առաջ չեղարկել են:


Բաժանումից հետո Լոպեսը եւս մի քանի սիրավեպեր է ունեցել, ամուսնացել ու զույգ երեխաներ ունեցել երգիչ Մարկ Էնթոնիից, իսկ Աֆլեքն ամուսանցած է եղել դերասանուհի Ջեննիֆեր Գարների հետ, նրանք էլ համատեղ 3 երեխա ունեն:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW