Էմմա Շաբոյանն այսօր դարձել է 27 տարեկան: Դերասանուհու այս տարեդարձն առանձնացել է կարեւոր իրադարձությամբ: Էմման երեխայի է սպասում, իսկ նրա սեռը ծնողները որոշել են իմանալ հենց տարեդարձի ժամանակ: BRAVO.am-ը ներկա է եղել տոնական երեկոյին եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:
«Հղիության 4-րդ ամսում եմ: Աշխարհի չափ աղջիկ էի ուզում, Աստծուն խնդրում էի, որ առաջնեկս աղջիկ լինի, չնայած՝ տղայի պարագայում եւս շատ ուրախ եմ: Միշտ երազել եմ ինձ նման աղջիկ ունենալ, բայց ոչինչ, հաջորդ բալիկս աղջիկ կլինի. հաստատ կունենամ»,-ասել է դերասանուհին:
Էմման եւ ամուսինը՝ Վահեն, 20 օր սպասել են՝ բալիկի սեռն իմանալու համար.«Սեռը միայն հարազատ քույրս է իմացել: 20 օր գաղտնի է պահել եւ տանջվել մեզնից շատ:)»:
Դերասանուհին նշել է նաեւ, որ Վահեի հետ արդեն քննարկել են ապագա երեխայի անունները.«Պայմանավորվել էինք, որ աղջկա դեպքում ես եմ որոշելու, տղայի դեպքում՝ ինքը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: