Դերասան Վարդան Հովսեփանի եւ Կարինե Նուրիջանյանի ընտանիքը համալրվել է: BRAVO.am-ն ուրախ է առաջինը տեղեկացնել, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին: Փոքրիկը ծնվել է 3.1 կգ քաշով եւ 50սմ հասակով:
«Մի կարեւոր զգացողություն ունեմ, որ արդեն մեծ ընտանիք դարձանք, եւ եթե Աստված էլի բալիկ պարգեւի մեզ, միայն շնորհակալ կլինեմ»,-մեզ հետ զրույցում խոստովանել է դերասանը եւ պատմել, որ որդու ծնվելիս նկարահանման է եղել:
Վարդանը նշել է, որ տղայի անունը նախապես էին որոշել. նրան անվանել են Դավիթ. «Սկզբում ոչ ոքի չէի նմանեցնում, բայց այսօր արդեն մեծ եղբորն է նման, չնայած՝ օր օրի ավելի կփոխվի»:
Պատմում է՝ ավագ որդին՝ Մաքսը, շատ ուրախ է.«Սկզբում խանդ կար, հիմա շատ դրական է վերաբերվում: Ասում է՝ «Պապա, երբ գնանք ապերիկին տուն բերենք, կթողնեմ իմ «ղմիկներով» խաղա». դրանք իր մեքենա խաղալիքներն են»:
BRAVO.am-ը նորածին Դավիթին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Հովսեփյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: