Սեպտեմբերի 8-ին իր տարեդարձն է նշում սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը: Հոբելյարը 24-ամյակի առթիվ ֆոտոշարք է իրականացրել եւ խոստովանությամբ կիսվել Ինստագրամում:
«Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ ինքն իրեն: Ես այսօր վստահ եմ, որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար: Ես երջանիկ եմ իմ ընտանիքով, ընկերներով,աշխատանքով: Ամեն տարի իր հետ տանում է ինչ-որ մարդկանց ու բերում նորերին»,-գրել է նա:
View this post on Instagram
Մարինկան նշել է, որ իր համար իր ծննդյան օրը միշտ եղել է եւ կլինի տոն, որովհետեւ մտերիմ մարդիկ կողքին են:
Մարինկա Խաչատրյանը
«Մի տխրեք, որ մեկ տարով մեծանում եք: Սիրեք այն լուսավոր օրը, երբ դուք լույս աշխարհ եք եկել: Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի»,-եզրափակել է դերասանուհին:
BRAVO.am
Լուսանկարները՝ avyanphoto


×
9,161





