×


Քարդաշյանի ու Ուեսթի 5-ամյա որդին մի քանի տեղից կոտրել է ձեռքը

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի 5-ամյա որդին՝ Սեյնթը, կոտրել է ձեռքը: Այդ մասին Ինստագրամում գրառում է կատարել Քարդաշյանը:

«Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այսօր ամենից շատ արտասվել: Փոքրիկս այսօր մի քանի տեղից կոտրել է ձեռքն, ու ինձ լավ չեմ զգում: Խեղճ երեխա»,- Stories բաժնում տեղեկացրել է նա:

Քարդաշյանը չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է Սեյնթը ստացել կոտրվածքը, պարզապես ցույց է տվել, որ երեխայի աջ ձեռքը գիպսի մեջ է:


Այս տարին այնքան էլ հեշտ չի եղել տղայի համար: Գարնանը Քիմը տեղեկացրել էր, որ Սեյնթը վարակվել է կորոնավիրուսով:

Երեխաները հաճախ են չարաճճիություններ անում ու արդյունքում վնասվածքներ ստանում: Նա, հավանաբար, արդեն լավ է, որովհետեւ Քարդաշյանը հասցրել է Նյու Յորքում ներկա լինել Met Gala-ին:

Իսկ մինչ այդ ամերիկյան լրատվամիջոցները չեն դադարում գրել, որ Ուեսթն ամեն ինչ անում է Քարդաշյանի հետ նորից միանալու համար:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ US Maazine

Կարդալ ավելին

Quality Sign BW